
Ինժեներական համակարգերի նախագծում
Էլեկտրամատակարարման և լուսավորության համակարգերի նախագծում
Մշակում ենք արտաքին և ներքին էլեկտրամատակարարման ու լուսավորության համակարգերի ինժեներական նախագծեր՝ նախատեսված բնակելի, առևտրային, վարչական և արդյունաբերական շինությունների համար։ Մենք կարևորում ենք համակարգի անվտանգությունը, արդյունավետությունն ու էներգախնայողությունը՝ ապահովելով երկարաժամկետ լուծումներ։

Օպտիկամանրաթելային և պղնձե մալուխային ցանցերի (ՍԿՍ) նախագծում
Կապի և հաղորդակցման համակարգերի նախագծում
Հեռահաղորդակցության և տեղեկատվական համակարգերի նախագծում՝ ներառյալ ինտերնետային կապի, հեռախոսային ցանցերի և տվյալների փոխանցման համակարգերի ինտեգրում: Հուսալի և արդյունավետ կապի համակարգերի մշակում՝ շենքերի և օբյեկտների համար:


Հակահրդեհային ազդանշանային համակարգերի նախագծում
Օբյեկտների անվտանգությունը ապահովող լուծումների՝ անվտանգության և հրդեհային ազդանշանային համակարգերի, ինչպես նաև մուտքի – ելքի վերահսկման համակարգերի նախագծում։

Ջրամատակարարում
Արտաքին ջրամատակարարման և կոյուղու ցանցեր, ջրառի հանգույցներ, պոմպակայաններ և ջրի մաքրման կայաններ՝ ժամանակակից սարքավորումների ընտրությամբ և անհրաժեշտ հաշվարկներով, որոնք երաշխավորում են ջրամատակարարման ցանցի հուսալիությունը և երկարատև աշխատանքը:

Կոյուղի
Կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերի, մակերևութային ջրերի հեռացման նախագծում, տարափային կոյուղու նախագծում՝ դեպի համաքաղաքային ցանց կամ տեղական մաքրման համակարգեր կեղտաջրերը հեռացնելու համար։

Հրդեհաշիջման համակարգերի նախագծում
Ջրային համակարգեր
Սպրինկլերային համակարգերը ապացուցված որակով հրդեհաշիջման ավտոմատ համակարգեր են, որոնք ունեն գործողության պարզ, բայց հուսալի սկզբունք:


Ջեռուցման համակարգերի նախագծում
Մենք նախագծում ենք անհատականացված ջեռուցման համակարգեր, որոնք հիմնված են էլեկտրաէներգիայի օգտագործման վրա՝ հաշվի առնելով Ձեր տարածքի բնութագրերը և ջեռուցման պահանջները:Խողովակաշարերի տրամագծերի ընտրություն, կաթսայի հզորություն, պոմպի կատարում, ջերմության կորստի հաշվարկ, խողովակաշարի երկարացում: Մեր խնդիրն է ստեղծել հուսալի, հարմարավետ և շահավետ համակարգ։Մենք առաջարկում ենք էներգաարդյունավետ և էկոլոգիապես մաքուր լուծումներ, որոնք կնպաստեն Ձեր էներգիայի ծախսերի կրճատմանը:

Օդափոխության և օդի լավորակման համակարգերի նախագծում
Ծխահեռացման և հակածխային համակարգերի նախագծում
Շենքերի և օբյեկտների օդափոխության համակարգերի նախագծում՝ ապահովելով մաքուր օդի շրջանառություն և ներսի օդի բարձր որակը:
